Life.tert.am-ը գրում է.

Երգչուհի Լայանան իրեն լավ խոհարար է համարում։ Tert.am Life–ի «Հայտնի խոհարարները» շարքում այս անգամ զրուցել ենք Լայանայի հետ, ով երկու բաղադրատոմս է առաջարկել մեր ընթերցողներին` սովորական և դիետիկ։

Լայանան պատմեց, որ պատրաստել սկսել է վաղ տարիքից։ «Կան մամաներ, ովքեր թույլ չեն տալիս իրենց աղջիկներին խոհանոցային գործեր անել, ասում են` կամուսնանաս, կանես։ Քանի որ իմ մաման շատ է բացակայել, ես 7–րդ դասարանից ամեն ճաշատեսակ  պատրաստում էի, նույնիսկ, ծիրանի մուրաբա էի փակում։) Ես ինձ գուրման եմ համարում և շատ եմ կարևորում ուտեստի պատրաստման եղանակը։ Հատկապես, երբ տարբեր երկրների խոհանոցներ ես համտեսում, առավել զգայուն ես դառնում համերի հանդեպ»,– ասաց Լայանան, ով ուտեստներ պատրաստելիս օգտվում է ինչպես համացանցում առկա բաղադրատոմսերից, այնպես էլ փորձարկումներ է անում։ Երգչուհու եղբայրը մասնագիտությամբ խոհարար է։ Չնայած Լայանան ժամանակին հպարտանում էր, որ եղբորից համեղ է պատրաստում, այսօր նրանից խոհարարական գաղտնիքներ է սովորում։

 Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել