Armsport.am-ը գրում է

Այսօր՝ ապրիլի 12-ին տեղի կունենան Եվրոպա Լիգայի խաղարկության 1/4 եզրափակիչի պատասխան հանդիպումները:

Մոսկվայի ԲԿՄԱ-ն սեփական հարկի տակ կընդունի Լոնդոնի «Արսենալին», ֆրանսիական «Մարսելը» տանը կխաղա «Լեյպցիգի» հետ, ավստրիական «Զալցբուրգը» տանը  կմրցի իտալական «Լացիոյի» հետ, իսկ պորտուգալական «Սպորտինգը» կհյուրընկալի Մադրիդի «Աթլետիկոյին»:

ԲԿՄԱ - «Արսենալ»

Այս դիմակայության առաջին խաղը ավարտվել է «Արսենալի» հաղթանակով 4:1 հաշվով: Անգլիական թիմից դուբլերի հեղինակ էին դարձել  Լակազետն ու Ռեմսին: Իսկ ԲԿՄԱ-ից Ալեքսանդր Գոլովինը տուգանային հարվածով խփել էր իր թիմի միակ գոլը: Հանդիպման 61-րդ րոպեին մեր ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը ստիպված եղավ լքել խաղադաշտը վնասվածքի պատճառով: Այսօրվա խաղին ևս Մխիթարյանը չի կարողանա մասնակցել:

«Մարսել» - «Լեյպցիգ»

Թիմերը առաջին խաղում աչքի չընկան գոլառատ խաղով: Գերմանական «Լեյպցիգը» հաղթեց նվազագույն հաշվով՝ 1:0: Միագ գոլը առաջին խաղակեսի ավելացրած ժամանակում խփեց գերմանացի Տիմո Վերները:

«Զալցբուրգ» - «Լացիո»

Հռոմում կայացած առաջին խաղում թիմերն իսկական ներկայացում ցույց տվեցին: Լարված պայքարում հաղթեց «Լացիոն» 4:2 հաշվով:

Հռոմեցիների կազմից աչքի ընկան Լուլիչը, Պարոլոն, Անդերսոնը և Իմոբիլեն: «Զալցբուրգից» գնդակներ հեղինակեցին Բերիշան և Մինամինոն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել