Tert.am-ը գրում է.

Պրոդյուսեր, սցենարիստ Դիանա Գրիգորյանը երեկ նշել է ծննդյան տարեդարձը, որի բացառիկ լուսաբանումը վստահել է Tert.am Life–ին։ Դիանան վառ տպավորություններով, անակնկալներով ու ջերմությամբ լի օր է ունեցել սկսած կեսգիշերից։

 

Նա պատմեց, որ շատ շոյված է առաջին շնորհավորանքից, որը ստացել է դերասանուհի Ագնեսա Շահնազարյանից։ «12–ին 3 էր պակաս, դուռը թակեցին, պատկերացրեք զարմանքս, երբ տեսա Ագնեսայի բարեկամին, ում միջոցով նա ծաղիկներ ու նվեր էր ուղարկել ինձ։ Շատ շոյված էի, որ ինքը, լինելով ծննդկան, հիվանդանոցից կազմակերպել էր այդ ամենը»,– ասաց Դիանան, ում հաջորդիվ անակնկալ են մատուցել Ժաննա Բուտուլյանը, Կարեն Ասլանյանն ու մյուս ընկերները։ «Դուռը կրկին թակեցին, բացեցի, տեսնեմ կեղծամներով կանգնած են իմ գժերը։ Անպատմելի լավ օր ունեցանք, հրաշալի նշեցինք ծնունդս»,– ասաց նա։

 

Դիանայի տարեդարձի առթիվ մեծ խնջույք էր կազմակերպվել, սակայն նա նշեց, որ կազմակերպչական փուլին չի մասնակցել, ավելին, օրեր առաջ խնջույքը խափանման եզրին է եղել։

 

 

«Այս տարի տրամադրություն չունեի, որոշեցի չեղարկել ամեն ինչ, քանի որ վերջին օրերին մամայիս մոտ առողջական խնդիրներ ի հայտ եկան։ Փառք Աստծո, որքան էլ բժիշկները վախեցրին, թե ցուցաբերված օգնությունը երկար չի ազդի, մայրիկս սկսեց իրեն լավ զգալ։ Ինձ համար ամենամեծ նվերն Աստծո կողմից մայրիկիս տրված եռանդն է։ Նա օրական 10 դեղ է խմում, սակայն այնպիսի եռանդով էր կազմակերպել ծննդյանս խնջույքը։ Շնորհակալ եմ իմ Աստծուն, որ լսեց ձայնս ու մայրիկիս առողջություն պարգևեց,– ասաց Դիանան, ում տարեդարձի խնջույքը սկսվեց քավորի` Հայր Տարոնի օրհնությամբ ու մատաղով։ –Որոշեցի այս տարի ևս մատաղ անել, քանի որ ոտքիս երկրորդ վիրահատությունն էլ բարեհաջող անցավ։ Թեև ցավը դեռ չի անցնել, երևույթը կարելի է հաղթահարված համարել»։

Ամբողջական հոդվածը կարցող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել