Մեզնից յուրաքանչյուրը գիտի, որ ատամի խոզանակը պետք է փոխել 2-3 ամիսը մեկ: Ցավոք, ոչ բոլորն են հետևում այս կանոնին:

Փոխարենը ոչ բոլորը գիտեն, որ սանրերը, բարձերը և հողաթափերն անհրաժեշտ է որոշ ժամանակը մեկ փոխել:  Ամեն ինչն ունի պահպանման վաղեմության ժամկետ, բայց մարդիկ ոչ միշտ են հիշում, որ դրանք պետք է դեն նետել: Իհարկե, մենք հակված ենք կապվելու մեր հին իրերին: Շատ կանայք կարծում են, որ իրենց հին հողաթափերն աշխարհի ամենահարմարավետ հողաթափերն են և դրանցից այլևս չեն գտնի:

Կարծում եք՝ դա ձեզ չի՞ վերաբերում: Այդ դեպքում ասացեք, թե վերջին անգամ երբ եք փոխել սրբիչները:

Եկեք իմանանք, թե որ իրը որքան  ժամանակը մեկ է պետք փոխել: 
1. Սանր

Սանրը պետք է փոխել տարին մեկ: Բացի այդ՝ շաբաթը մեկ այն պետք է լվանալ:

2. Ատամի խոզանակ

Ատամի խոզանակը մանրէների իսկական պահեստարան է, այդ պատճառով այն անհրաժեշտ է փոխել 3 ամիսը մեկ:

3. Սրբիչներ

Սրբիչը իդեալական միջավայր է մանրէների վերարտադրության համար և այն պետք է փոխել 1-3 տարին մեկ:

4. Օծանելիք

Օծանելիքի պահպանման ժամկետը 1-3 տարի է՝ կախված նրանից՝ փակ է տուփը, թե բաց:

5. Կրծկալ

Կրծկալը պետք է դեն նետել հագնելուց 1–2 տարի հետո: Այս ժամկետից հետո այն կորցնում է իր ճիշտ ձևն  ու էլաստիկությունը:

6. Բարձեր

Բարձերը պետք է փոխել 2–3 տարին մեկ, քանի որ դրանք ևս կորցնում են իրենց ձևը և մանրէների առաջացման համար ևս հիանալի միջավայր են:

7. Ալյուր

Ալյուրը կարելի է պահպանել  6-ից 12 ամիս՝ կախված դրա տեսակից:

8. Հողաթափեր

Հողաթափերը հարմար վայր են սնկային ինֆեկցիաների առաջացման համար։ Դրանք անհրաժեշտ է փոխել ամեն ամիսը մեկ:

9. Մեքենաների մեջ հարմարացվող մանկական նստարան

Մեքենաների համար նախատեսված մանկական նստարանները կորցնում են իրենց ձևը օգտագործելուց տարի հետո. նշանակում է՝ դրանից հետո այլևս հնարավոր չէ ապահովել երեխայի անվտանգությունը:

10. Համեմունքներ

Համեմունքները պահպանվում են 1-ից տարի: Աղացած համեմունքներն անհրաժեշտ է դեն նետել ամիս պահպանելուց հետո:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել