Ընտրեք այն ադամանդը, որն առավել շատ է Ձեզ դուր գալիս և իմացեք, թե ինչպես է դա բնութագրում Ձեզ:

1. Կլոր ձև

Դասական, որը չի դադարում լինել նրբագեղ և արդիական: Այսպիսի ընտրությամբ մարդիկ հասարակ են, բայց նրբանկատ, համեստ և շփվող: Եթե ընտրել եք ադամանդի հենց այս ձևը, ուրեմն՝ Ձեր մասին կարելի է ասել, որ դուք ոչ կոնֆլիկտային և հաճելի մարդ եք, առատաձեռն և բարի, պատրաստ հասնել ընկերոջը օգնության։

2. Զմրուխտ

Կորացրած ծայրերով այս ձևը գրավում է մարդկանց, ովքեր չեն վախենում ռիսկի դիմել, սիրում են վառ տպավորություններ և էքստրիմ: Նրանք օժտված են նախանձելի ինքնավստահությամբ և միշտ պատրաստ են որևէ նոր բան փորձել: Այսպիսի մարդկանց պետք է բազմազանություն ամեն ինչում, այլապես նրանք շուտ ձանձրանում են: Նրանք ուրախ և ընկերասեր մարդիկ են:

3. «Կուշոն»

Այս ոչ սովորական ձևն ունի լայն, դուրս ցցված ծայրեր և իր ձևով հիշեցնում է բազմոցի բարձ: Մարդիկ, ովքեր գերադասում են այդպիսի ադամանդներ, շատ հանգիստ, համեստ և չափազանց առատաձեռն են: Սիրո մեջ նրանց հետ անհավանական թեժ է, և նրանց զուգընկերը միշտ անսահման սեր է զգում:

Շարունակությունն՝ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել