Yerkir.am-ը գրում է.

Ապրիլի 11-ին կայացած ընտրությունները չեն անցկացվել Ադրբեջանի միջազգային պարտավորությունների և երկրի սահմանադրությանը համապատասխան: Դրանք չեն արտահայտում ադրբեջանցի ժողովրդի կամքը, օրինական չեն, և Ազգային խորհուրդը չի ճանաչում դրանց արդյունքները:Այդ մասին ասվում է Ադրբեջանի ընդդիմադիր «ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդ»-ի հայտարարությունում:

Հայտարարությունում ասվում է, որ ընտրություններն անցել են կոպիտ խախտումներով:

Նշվել է նաև, որ երկրում ոչնչացվել են ընտրությունների ինստիտուտները, չկա արդար դատական համակարգ:

Ըստ ընդդիմության`  իրականում քվեարկությանը մասնակցել է ընտրողների 15-16 տոկոսը:

Ըստրությունները չի ճանաչել նաև «Մուսավաթ» ընդդիմադիր կուսակցությունը:

Նշենք, որ գործող նախագահի Իլհամ Ալիևը հաղթել է ձայների ավելի քան 86 տոկոսով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել