ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների կողմից Սիրիայի և նրա արտաքին հովանավորների դեմ ներկայումս գործադրվում է ահռելի ծավալի ուժի սպառնալիք, ընդ որում՝ հնարավոր բոլոր հարթություններում՝ քաղաքական, մանևրային, հռետորաբանական, հոգեբանական մակարդակներում և այլն:

Իսկ ամենահետաքրքիրն այն է, որ, ըստ էության, չեն երևում սակարկության այն ուղղությունները, որոնք կարող են խնդիրը տեղափոխել դիվանագիտական-բանակցային հարթություն՝ հիմքեր ստեղծելով խաղաղ կարգավորման:
Այլ կերպ ասած՝ լեզվական մակարդակում չի երևում հետևյալ միտքը շարունակելու որևէ առարկայական, տրամաբանական ձևակերպում՝ Ասադը կարող է «չպատժվել», եթե...

Իսկ գուցե պատճառն այն է, որ իրական թիրախը բնավ էլ Ասադը չէ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել