««Ժո­ղովուրդ» օրաթերթը պարզեց, որ կա­րագի մեկ կիլոգրամը միջազգային շու­կայում ապրիլի 3-ի դրությամբ վաճառ­վել է ավելի քան 5.4 դոլարով: Իսկ Հա­յաստանի ներքին շուկայում կարագի գինը շարունակում է բարձր մնալ: Երեկվա դրությամբ նորզելանդական կարագի մեկ կիլոգրամը վաճառվել է 4450-4500 դրամով, իսկ «Անքոր» տե­սակի կարագը` 4500-4600 դրամով: Պարզվում է, որ մեր հանրապետությու­նում կարագի մեկ կիլոգրամը գերա­զանցում է 9 դոլարը, միջազգային շու­կայում սահմանված գնից մոտ 4 դոլա­րով ավելի: Ի դեպ, տեղեկացնենք, որ կարագի բարձր գների արդյունքում վերջին մի քանի ամիսներին զգալի նվազել են կարագի սպառման ծավալ­ները: Մարդկանց մի հատված սկսել է կարագը փոխարինել ձեթով կամ բու­սական յուղով»,-գրում է թերթը:


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել