Թրամփն առավոտյան ռուսների վրա հաթաթա է անում, թե բա՝ հեսա խելացի հրթիռներով խփելու եմ Սիրիային, տեսնեմ՝ ինչ եք անում։ Կեսօրին նույն Թրամփն ասում է, որ Ռուսաստանի ու ԱՄՆ-ի հարաբերություններն այսքան վատ երբեք չեն եղել, անգամ Սառը պատերազմի տարիներին, ու ասում է, որ դա ուղղելու համար պետք է օգնել Ռուսաստանին զարգացնել տնտեսությունը, ինչը բարդ բան չէ, իսկ ազգերը պետք է իրար հետ համագործակցեն։ Ու լրիվ նույն Թրամփն արդեն երեկոյան կողմ գրում է, որ ռուսների հետ նման վատ հարաբերությունների համար մեղավոր են միայն ու միայն դեմոկրատները։

Դե ե՛կ, վարդապե՛տ, մի խելագարվիր։ Ոնց որ Ժիրինովսկու կորած երկվորյակին վստահած լինեն ԱՄՆ-ի նախագահի պաշտոնը 

Հ․Գ․ Չնայած սա ամենևին վատ չէ. էն ֆրիգիդնի Քլինթոնն ու 5 հատ պատերազմ ու քաղաքացիական պատերազմ սկսած խաղաղության Նոբելյան մրցանակակիր, ԱՄՆ առաջին ու, հուսով եմ, վերջին սևամորթ նախագահ Օբաման նաղդ արդեն կռիվը գցել էին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել