Քեմբրիջի համալսարանի գիտնականները քաղցկեղի երկու տեսակ են նկարագրել, որոնք մեկ կենդանուց փոխանցվում են մյուսին։ Նման հիվանդությամբ հիվանդանալու ավելի շատ հակված է թասմանյան սատանան։

Մասնագետների խոսքով՝ այդ կենդանիների իմուն համակարգը կորցրել է վտանգավոր բջիջների հարձակումը ճանաչելու ունակությունը, ինչի հետևանքում նրանք օնկոլոգիական հիվանդությունների հակում ունեն։

Պարզվել է, որ նրանց մոտ քաղցկեղի տարբեր տեսակների առաջացմանը նպաստում են մուտացիաները, իսկ ուռուցքները զարգանում են գրեթե միևնույն հյուսվածքներից։

Գիտնականների կարծիքով՝ վերջին առանձնահատկության պատճառն այն է, որ երբ կենդանիները միմյանց մռութ են կծում, փոխանցում վտանգավոր բջիջներ են փոխանցում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել