Քարդաշյանների ընտանիքում նոր սկանդալ է հասունանում: Այդ մասին հայտնում է TMZ կայքը:

Քլոե Քարդաշյանի սիրեցյալ և վերջինիս երեխայի հայր Տրիստան Թոմփսոնը դավաճանել է նրան հղիության մեջ գտնվելու ժամանակ: Հրապարակված տեսանյութում 27-ամյա բասկետբոլիստը գիշերային ակումբում ժամանակ է անցկացնում 3 աղջիկների ընկերակցությամբ: Երևում է, որ նա համբուրում է իր ընկերուհիներից մեկի շուրթերը, մյուսի՝ կուրծքը:

Թեպետ Քլոեն դեռ չի արձագանքել այդ տեղեկություններին, սպորտսմենի նախկին սիրեցյալ իր երեխայի մայր Ջորդան Քրեյգը իր Instagram-յան էջում գրառում է արել. «Եթե դուք հարգում եք ինքներդ ձեզ և ուրիշներին, ապա երբեք որևէ մեկին չեք դժբախտացնի և չեք նվիրվի այլ մարդկանց»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել