Ռաֆայել Երանոսյանը նոր ֆոտոշարք ունի: Դերասանը մարմնավորել է աշխարհում ամենահայտնի գրական կերպարներից մեկին՝ Շերլոք Հոլմսին՝ Արթուր Կոնան Դոյլի ստեղծագործությունների նշանավոր հերոսին և աշխարհահռչակ խուզարկուին։ Ֆոտոշարքն արվել է վերջերս՝ Ամերիկայում եղած ժամանակ: BlogNews.am-ի հետ զրույցում դերասանը պատմեց, որ գաղափարը շատ պատահական է առաջացել:

«Համագործակցել եմ իմ լավագույն ընկերներից մեկի՝ Վահանի հետ։ Միասին որոշել ենք կերպարս ու 24 ժամում իրականացրել անհավանական գաղափարը: Առաջին անգամ էի աշխատում նրա հետ ու մեծ բավականություն ստացա: Միշտ ուզել եմ լուսանկարներիս ալբոմում այս ոճի նկարներ ունենալ»,- ասում է Ռաֆայելն ու հավելում, որ Շերլոքի հետ նմանություններ իրականում քիչ ունի. «Շնորհիվ իր բացառիկ խելքի և դեդուկտիվ-վերլուծական մտածողության՝ Շերլոք Հոլմսը համարվում է դետեկտիվ գրականության ամենահայտնի կերպարը, ում մասին ստեղծագործություններն ամենաշատն են էկրանավորվել: Իհարկե, հակում չունեմ փորփրելու կամ ինչ-որ բան բացահայտելու, բայց դե ինչ արած, ես էլ այդպիսին եմ: Նկարահանումներն ավարտեցինք, ու ես հասկացա, որ ինձանից կարելի է նաև այսպիսի կերպար ստանալ: Գուցե  այս նկարները նպաստեն, որ լավ դետեկտիվ ֆիլմում  նկարահանելու առաջարկ ստանամ (ծիծաղում է)»։

30441799_1032960543550536_1253220527250604032_n30442474_1032960626883861_7434090426572734464_n30443025_1032960546883869_6838433708781862912_n

Ինչպես դերասանն է խոստովանում, իսկական ու հետաքրքիր աստղային կյանք է ապրել 24 ժամվա ընթացքում. «Այն տարածքում, որտեղ իրականացնում էինք ֆոտոշարքը, մարդաշատ էր: Բոլորը մոտենում ու նկարվում էին ինձ հետ, նույնիսկ ամերիկացիներն էին մոտենում և ասում, որ ինձ այս կամ այն դերասանին են նմանեցնում:  Հետաքրքիր աստղային կյանք ապրեցի 24 ժամվա ընթացքում: Շատ հաճելի էր»:

Ներկայումս Ռաֆայելը բուռն ստեղծագործական շրջանում է, ակտիվ աշխատում է ոչ միայն Կամերային թատրոնի ներկայացումներում, այլև իր նոր՝ «Stand up» ներկայացման վրա, որի պրեմիերան կկայանա մայիսի 14-ին. «Այս պահին աշխատում եմ «Նազար, Նազար մինչև վերջ» ներկայացման վրա ու ևս մեկ ներկայացման մեջ եմ ընդգրկված: Իսկ ուշ երեկոներին Արմեն Վարդանյանի հետ գրում եմ «Stand up»-իս տեքստը: Չեմ ուզում ասել՝ նմանատիպը չունեցող ներկայացում է, բայց որ շատ հետաքրքիր է լինելու, դա՝ միանշանակ: Ասելիքս ոչ թե կուտակվել է իմ մեջ, ոչ թե բողոք է, այլ պոզիտիվ ու հետաքրքիր ժամանց եմ խոստանում: Շոշափելու եմ թեմաներ, որոնք կհետաքրքրեն և՛ 12 տարեկան երեխաներին, և՛ չափահասներին»,- եզրափակեց դերասանը:

30530733_1032960630217194_5219048824202330112_n30531370_1032960460217211_3393538808296243200_n30594192_1032960456883878_6687618418968887296_n30440757_1032960540217203_5889655925354004480_n30440744_1032960453550545_4146570794329178112_n30414981_1032960526883871_6218551567260319744_n30415584_1032960450217212_6979733648874405888_nլկֆյդCapture

Նյութը՝ Էմմա Վարդանյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել