ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության աշխատակիցներն, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, պարզել են, որ 2015 թ.-ի հունվար ամսին Գեղարքունիքի մարզի բնակչուհի ոմն Նելլին, ներկայանալով որպես ՀՀ ՊՆ զինծառայող` կոչումով գնդապետ և վստահություն ձեռք բերելու համար իր ամուսնուն՝ Գ.Շ-ին, ներկայացնելով որպես գեներալ, ՀՀ ՊՆ N զորամասի սպա Ս. Թ.-ին իր բնակավայրին մոտ որևէ զորամաս տեղափոխելու պատրվակով վերջինիս հայր Վ. Թ.-ից կանխիկ ստացել է խոշոր չափի՝ 1.000.000 ՀՀ դրամ գումար և խաբեությամբ հափշտակել այն: Վ. Թ.-ն այդ գումարը տալու համար «Արդշինինվեստ» բանկում գրավադրել է իր տունը: 
Դեպքի վերաբերյալ քաղաքացիներ Վ. Թ.-ն և Ս. Թ.-ն ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում տվել են գրավոր հաղորդում, որի հիման վրա նախապատրաստվում են նյութեր: 
Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ ոմն Նելլին հանդիսանում է Գեղարքունիքի մարզի բնակիչ, 1959թ.-ի ծնված Քնարիկ Վոլոդիայի Սուքիասյանը: Վերջինս ՀՀ ՊՆ զինծառայող չի հանդիսանում:
Ռազմական ոստիկանությունը ևս մեկ անգամ հորդորում է քաղաքացիներին զերծ մնալ հակաօրինական գործողություններից:

ՀՀ ՊՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել