«ՀՀ վերահսկիչ պալատը լրջագույն չարաշահումներ է բացահայտել ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկա­ցավ, որ Ուկրաինայից ներկրված հավի մսի փորձաքննության արդյունքում հայտնաբերվել են սալմոնելաներ, սննդամթերքը համարվել է օգտագործման համար վտանգավոր: Թեև ՍԱՊԾ որոշումով պետք է խմբաքանակը ոչն­չացվեր, բայց նույն օրը այդ մթերքի համար ՍԱՊԾ-ն տրամադրել է անվտանգության սերտիֆիկատ` փաստացի հաշվի չառնելով մթերքի մասին լաբորատորիայի կողմից տրված եզրակացությունը: Ընդ որում, ՍԱՊԾ-ն ներմուծ­ման հավաստագրերը տվել է ավելի շուտ, քան ստացվել են տվյալ բեռի լաբորատոր փորձաքննության արդյունք­ները: Սա միակ նման օրինակը չէ. ՎՊ հաշվետվության մեջ ՍԱՊԾ խախտումների մասին փաստերի պակաս չկա: ՍԱՊԾ-ում բավական չէ օգտագործման համար վտանգավոր սննդի հանդեպ աչք են փակել, չեն զլացել նաև մս­խել պետական միջոցները:

27 անձանց հետ կնքվել են աշխատանքային պայմանագրեր, նրանց ներգրավել են որ­պես փորձագետներ, տվել են մոտ 10 մլն դրամ պարգևավճար, ինչի իրավունքն օրենքով չունեին»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել