«Արմեն Սարգսյանի թիմում սպասողական վիճակ է, երեկ 2-րդ աշխատանքային օրն էր,  սակայն որևէ նշանակում չեղավ: Նախագահի մոտ շարունակում են աշխատել Սերժ Սարգսյանից ժառանգություն մնացած քաղծառայողները, որոնք դեռ չեն ազատվել աշխատանքից: Հայեցողական պաշտոնների մասով, թերևս, հստակություն կլինի   առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում, նախագահի աշխատակազմի ղեկավարը դեռ Արմեն Գևորգյանն է, խոսնակ չունի, խորհրդականներ` ևս: Ի դեպ, նախօրեին նախագահի նոր նստավայր էին այցելել լրագրողներ, ովքեր զարմացած պատմում էին, թե ինչ խառը իրավիճակ է, պահակակետում անգամ չեն կողմնորոշվում`անձնագի՞ր վերցնեն, հեռախո՞ս, թե՞ բեյջ: Նախօրեին Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել ռուսական լրատվամիջոցներին, ինչը հայ լրագրողներին հանդիպելուց առաջ հատկանշական քայլ է»,-գրում է թերթը:


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել