operativ.am-ը գրում է

Արտակարգ իրավիճակների նախարարությունն ապրիլի 10-ին, ժամը 12:47-ին ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Դավիթ Բեկի փողոցի թիվ 2 շենքի մոտակայքում այրվում է «Սանիթեք» ՍՊԸ-ին պատկանող ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:00-ին, մարվել՝ 13:33-ին:

Այրվել են «Սանիթեք» ՍՊԸ-ին պատկանող Iveco մակնիշի 369 OR 61 պետհամարանիշով ավտոմեքենայի (վարորդ՝ 1989թ. ծնված Ա. Ա.) սրահը և շարժիչի հատվածը` ամբողջությամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել