Հասկանալի է, որ ահագնացող արտագաղթը «ազգային անվտանգության» հարց չէ, հասարակության բարոյազրկումը «ազգային անվտանգության» հարց չէ, «ընտրակեղծարարությունը» և «իշխանության ուզուրպացիան» «ազգային անվտանգության» հարց չեն, հանքահանությունը Հայաստանում իր ձևով և բովանդակությամբ «ազգային անվտանգության» հարց չէ, սակավաջրության և և Հայաստանի անապատացմանը նպաստումը «ազգային անվտանգության» հարց չեն, «Լեզվի ինտիտուտի» փաստացի չգոյությունը «ազգային անվտանգության» հարց չէ, խաբված բնակատերերի ունեզրկումը «ազգային անտանգության» հարց չէ, երկրի և բնակչության շարունակվող կողոպուտը «ազգային անվտանգության» հարց չէ, կոռուպցիան «ազգային անվտանգության» հարց չէ, թուրքական և ադրբեջանական հակահայկականության միջազգային դրսևորման ձևերը «ազգային անվտանգության» հարց չեն, հղիության սելեկտիվ ընդհատումները «ազգային անվտանգության» հարց չէ, բանկային վաշխառությունը «ազգային անվտանգության» հարց չէ, օֆշորային տնտեսվարումը «ազգային անվտանգության» հարց չէ, անհաջող դասագրքերը «ազգային անվտանգության» հարց չեն, մանր հողատերերին գյուղական արտադրանքի շուկայից դուրս մղելը «ազգային անվտանգության» հարց չէ, գիտության ծերացումը «ազգային անվտանգության» հարց չէ, բուհական կրթության միջակացումը և բովանդակային սնակացումը «ազգային անվտանգության» հարց չեն, մշակութային ժառանգության ընդհատումը «ազգային անվտանգության» հարց չէ. հայրենիքի հանդեպ անտարբերացումը «ազգային անվտանգության» հարց չէ, հարկատուների միջոցների փոշացիումը «գլենդել հիլզե»-րի, չեղած ՀԿ-ների միջոցով, անիմաստ թանկարժեք գնումներով ու «ատկատներով» «ազգային անվտանգության» հարց չէ... «Այն ամենը, ինչ տանում է հասարակության բարոյական, մշակութային ու նյութական սնանկացման, «ազգային անվտանգության» հարց չէ: «Ազգային անվտանգության» երկու հարց կա` առկա իշխանության` հասարակությանը նպաստավոր գործունակության նկատմամբ հասարակական անվստահության դրսևորումները (անմիջապես առաջին պլան է մղվում «Ադրբեջանի հետ պատերազմի ուրվականի սպառնալիքը») և «աղանդավորությունը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել