operativ.am-ը գրում է

Ապրիլի 10-ին, ժամը 17:56-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Կոտայքի մարզի Ֆանտան գյուղի ցուցանակի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Սևան Մ-4 ավտոճանապարհի 32-րդ կմ-ին բախվել են «Mercedes-Benz C-180» մակնիշի 35 MZ 868 (վարորդ՝ Լ. Ս.) և «Daihatsu Sirion» մակնիշի 34 UM 166 պետհամարանիշերով (վարորդ՝ Ա. Ե.) ավտոմեքենաները, ինչի հետևանքով 1962 թ. ծնված Ա. Ե.-ը ստացել է տարբեր մարմնական վնասվածքներ և տեղափոխվել Հրազդանի ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել