Այսօր այլևս ոչ ոքի համար զարմանալի չէ, որ շատ կանայք ամբողջ աշխարհում ծննդաբերում են տան պայմաններում։ Սակայն կան շատ նոր հետաքրքիր տարբերակներ, որոնք ապագայում ավելի հաճախ կգործածվեն ծննդաբերելու սթրեսը և ցավը թեթևացնելու համար։

Ակտիվ ծննդաբերություն 

Սա նշանակում է, որ կինը պառկում է միայն այն ժամանակ, երբ արդեն երեխայի գլուխը երևում է: Կինը կարող է քայլել, ակտիվ լինել, նույնիսկ մարմնավարժություն անել մինչև ծննդաբերության պահը:

Ակտիվությունը նպաստում է արյան շրջանառման բարելավմանը դեպի արգանդ և ընկերք, ինչն իր հերթին դեռ չծնված երեխային ապահովում է թթվածնի մեծ քանակով:

Ծննդաբերություն ուղղահայաց դիրքում 

Պառկած դիրքում ծննդաբերությունը սկսել է գործածվել 18-րդ դարից։ Մինչ այդ կանայք ծննդաբերում էին կանգնած կամ նստած։ Ուղղահայաց դիրքում ոչինչ չի ճնշում արյունատար անոթները, իսկ ձգողականությունն օգնում է, որ երեխան ավելի հեշտ դուրս գա։

Ծննդաբերություն ջրում 

Այս տարբերակն արդեն լայն տարածում ունի։ Շատերը վստահեցնում են, որ ջուրն օգնում է ավելի հեշտ ծննդաբերել, ունի ցավազրկող հատկություն, կարգավորում է արյան շրջանառությունը և թուլացնում է մկանները։ Սակայն այս տարբերակը գործածելու համար անհրաժեշտ է մասնագիտացված բժիշկների խիստ հսկողություն։

Ծննդաբերություն ջրաշուշաններով

Սա թերևս ծննդաբերության ամենավտանգավոր տեսակն է: Եթե սովորաբար բժիշկները ծնվելուց հետո մշակում են երեխայի պորտալարը, ապա այս դեպքում այն դնում են ջրաշուշանների մեջ: Հավանաբար նորաձև մայրիկները տեղյակ չեն, որ դա կարող է վտանգավոր լինել և վարակների պատճառ դառնալ:

Ծննդաբերություն դոուլայի (doula) օգնությամբ

Դոուլան այն կինն է, որը կարող է կնոջն օգնել ծննդաբերել տան պայմաններում: Այդ կինը չունի բժշկական կրթություն, նա պարզապես մայրիկ է, ով անցել է այդ նույն ճանապարհը և կարող է օգնել կնոջը ցավը, ապրումները և հոգեբանական սթրեսը հաղթահարել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել