Armsport.am-ը գրում է.

Ապրիլի 10-ին ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ավանի Ակադեմիայում մեկնարկել է «Զարգացման» մրցաշարը:

Առաջին խաղում Հայաստանի մինչև 14 տարեկանների հավաքականը 2:1 հաշվով հաղթել է Բելառուսի հասակակիցներին: Հավաքականի կազմում գոլի հեղինակ են դարձել Արմեն Սարգսյանը և Կարեն Դավթյանը, մրցակցից աչքի է ընկել Զախար Հեցելևը:

Հայաստանի Մ14 հավաքականը դաշտ էր դուրս եկել հետևյալ կազմով.

1.Վազգեն Մարտիրոսյան, 23. Սարգիս Սողոմոնյան, 21. Արմեն Սարգսյան, 8. Արմեն Ադամյան, 2. Վանիկ Պետրոսյան, 10. Կարեն Դավթյան, 14. Հովհաննես Ղազարյան, 4. Միքայել Ղազարյան, 19. Սուրեն Ապրեսյան, 16. Վրեժ Մկրտչյան, 3. Էրիկ Հակոբյան

Պահեստայիններ. 12. Աշոտ Նիկողոսյան, 17. Արամայիս Խաչատրյան, 5. Իշխան Դարբինյան, 9. Լևոն Պետրոսյան, 14. Էրիկ Ամիրխանյան, 20. Սամվել Հարությունյան, 15. Նարեկ Հարությունյան, 6. Ալիկ Մկրտչյան, 18. Էդգար Հունանյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել