Yerkir.am-ը գրում է.

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի` Աֆրինի մասին հայտարարությունը. հայտնում է РИА Новости-ն:

Հիշեցնենք, որ երկուշաբթի Լավրովն ասել էր, որ Մոսկվան հույս ունի, որ Թուրքիան Դամասկոսին կվերադարձնի Աֆրինի նկատմամբ վերահսկողությունը:

«Լավրովի մոտեցումը սխալ է: Մենք բոլորից լավ գիտենք` ում փոխանցել Աֆրինը: Երբ ժամանակը գա, մենք կտանք Աֆրինը նրա բնակիչներին»,- ասել է Էրդողանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել