Armsport.am-ը գրում է.

Թուրինի «Յուվենտուսը» ցանկանում է պայմանագիր կնքել Լոնդոնի «Չելսիի» հարձակվող Ալվարո Մորատայի հետ և իսպանացուն կարող է վերադարձնել արդեն ամռանը:

Ինչպես տեղեկացնում է «Corriere dello Sport»-ը, Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստը դեմ չէ անգլիական ակումբից հեռանալուն, քանի որ «ազնվականները» մրցաշրջանի արդյունքներով չեն հայտնվի Չեմպիոնների լիգայում:

Իտալիայի չեմպիոնի ղեկավարությունը հետաքրքրված է Մորատային վերադարձնելու մեջ, ով թուրինցիների կազմում է հանդես եկել 2014-ից 2016 թվականներին:

Գլխավոր խնդիրը հարձակվողի բարձր աշխատավարձն է՝ տարեկան 8 միլիոն եվրո: «Յուվենտուսի» ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստ Գոնսալո Իգուաինը տարեկան ստանում է 7.5 միլիոն եվրո:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել