«Ինչպես գիտենք` մոտ մեկ ամիս առաջ ԱՄՆ արդարադատության նախարարությունը հայտնել էր, որ Ստելլա Բոյաջյանը, Հրաչյա Աթոյանը, Դիանա Գրիգորյանը` Դինա Ակոպովնան, մեղադրվում են ԱՄՆ-ում մուտքի արտոնագրերի հետ կապված խարդախություններ կատարելու ու փողերի լվացման մեջ: Նկատենք, որ Դիանա Գրիգորյանն այս օրերին գտնվում է Հայաստանում, սակայն «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ գործով անցնող ԱՄՆ քաղաքացի Ստելլա Բոյաջյանն ԱՄՆ իրավապահների կողմից ձերբակալված չէ և կալանքը կրում է տան պայմաններում: Այս օրերին ԱՄՆ այցելող անձինք, ովքեր նախկինում առիթ են ունեցել նրա հետ շփվելու, տեղեկացրել են, որ նա խիստ հսկողության տակ է, և դեռ ավելին` ոտքին կրում է տեղաշարժն արձանագրող շղթա, ինչպես նաև հանձնել է անձնագիրը: Նշենք, որ ԱՄՆ իրավապահների համար ՀՀ քաղաքացի Դինա Ակոպովնան համարվում է փախուստի մեջ գտնվող, ու մինչ ԱՄՆ-ում քննում են այս գործը, Ակոպովնան, բավականին հանգիստ իր գործունեությունն է շարունակում»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: