««Ժողովուրդ» թերթին երեկ հայտնի դարձավ, որ ապրիլի 3-ին Սյունիքի մարզի ոստիկանության վարչության աշխատակիցները Գորիսում փայտով բեռնված մեքենա են կանգնեցրել: Եվ երբ ոստիկանները բեռնատարի վարորդից փայտի օրինականության վերաբերյալ փաստաթղթեր են պահանջել, վերջինս հայտարարել է, թե այն տանում է կոնկրետ ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաների համար:


Վարորդը, որ հայտնի է Գորիս գյուղի Խչո անունով, տվել է ոստիկանության Գորիսի բաժնի պետ Կարեն Թադևոսյանի վարորդի՝ Արթուր Զեյնալյանի անունը` ասելով, որ նրա հրահանգով է բերվել:


Պատմությունն ավարտվել է նրանով, որ Արթուր Զեյնալյանն ազատվել է աշխատանքից, թեև ըստ մարզում շրջանառվող լուրերի` այդ փայտը տարվել է Գորիսի բաժնի օպեր գծով տեղակալ Ռադիկ Բակունցի համար՝ հացի փռերին մատակարարելու նպատակով:


Բակունցը «Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան` հրաժարվել է մեկնաբանել այս լուրերը: Իսկ ոստիկանությունից մեզ հայտնեցին, որ կատարվածի վերաբերյալ հետաքննություն է իրականացվում»,-գրում է թերթը:


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել