«Երեկվանից արդեն Սերժ Սարգսյանը համալրել է գործազուրկների շարքը՝ դառնալով 225 հազարերորդ մարդը, որը գործազուրկի կարգավիճակ ունի ՀՀ տնտեսապես ակտիվ բնակչության մեջ: Մինչև վարչապետի պաշտոնում առաջադրվելը՝ ապրիլի 17-ը, նա կհանգստանա:

Այս ընթացքում նախագահն ավելի շատ ժամանակ կանցկացնի կուսակցությունում: Չորեքշաբթի՝ ժամը 20։00-ին, նախատեսված է հրավիրել գործադիր մարմնի նիստ, որի ժամանակ, հավանաբար, կքննարկվի նաև կառավարության հարցը: Սակայն մինչև վարչապետի թեկնածու առաջադրելը ՀՀԿ-ն ևս մեկ նիստ կգումարի՝ նախ գործադիր մարմնի, ապա՝ խորհրդի: Թեև վարչապետի թեկնածուի շուրջ ինտրիգը բացահայտվել է, սակայն այլ մանր-մունր հարցեր կան, որոնց քննարկմանը ՀՀԿ-ում անհամբեր սպասում են»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել