Վերջերս աշխարհը հրաժեշտ տվեց մեր ժամանակի ամենամեծ մտավորականներից մեկին՝ պրոֆեսոր Սթիվեն Հոքինգին:

Թաղման արարողության ժամանակ հազարավոր մարդիկ իրենց հարգանքի տուրքը մատուցելու համար դուրս էին եկել փողոց:

Այդ պահին Քեմբրիջի ծայրամասերում կարիքավոր մարդիկ ստացան պրոֆեսորի վերջին նվերը։

Աշխարհահռչակ ֆիզիկոսը Մեծ զատկի տոնի առթիվ վճարեց անօթևանների ընթրիքի, զարդարանքների և ծաղիկների համար: Ծաղիկները դրված էին բոլոր սեղանների վրա, որոնց հետ բացիկ կար՝ գրվածքով. «Այսօրվա ընթրիքը նվեր է Սթիվենից: Հոքինգի ընտանիքից»: Ավելի քան 40 մարդ մասնակցել է այդ ճաշին, որը տեղի է ունեցել Ուելսի եկեղեցում: Կամավորականները հրապարակել են ընթրիքի լուսանկարները սոցիալական ցանցերում: Սթիվեն Հոքինգի վերջին նվերը ստիպեց արտասվել անխտիր բոլորին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել