Տղամարդու և կնոջ հարաբերությունները նման են աշխատանքի, որը կատարելու համար երկուսից էլ պահանջվում է ջանասիրություն և նվիրվածություն: Բայց նույնիսկ այդ դեպքում շատ հաճախ մարդիկ չեն կարողանում միմյանց հետ լեզու գտնել, որովհետև կանացից շատ քչերը գիտեն այս 5 խորհուրդների մասին, որոնք կստիպեն ձեր տղամարդուն միշտ սիրել ձեզ և պահել իր ուշադրության կենտրոնում: Օգտագործեք այս խորհուրդները նույնիսկ այն դեպքում, երբ արդեն բավական ժամանակ ամուսնացած եք: Հավատացեք, այս խորհուրդների կատարման արդյունքում ձեր հարաբերությունները կփոխվեն մի քանի օրվա ընթացքում:

1․ Նուրբ մականուն մտածեք, որով նրան կկոչեք միայն դուք

Փոքրիկ գաղտնիքները միշտ մոտեցնում են մարդկանց:

2․ Սովորեք ընդունել ձեր սխալները

Եթե կարողանաք ճիշտ պահին ներողություն խնդրել և գոնե մեկ-մեկ ձեր ինքնասիրահարվածության վրայով անցնել, ապա միանգամից կզգաք ձեր տղամարդու դրական տրամադրվածությունը ձեր նկատմամբ:

3․ Նրան սիրային նամակներ գրեք

Եթե հաճախ եք միմյանցից հեռու լինում, ապա փորձեք ձեր տղամարդուն գրավել սիրային նամակներով: Հավատացնում ենք՝ դա աշխատում է 100%-ով։

4․ Օգնեք նրան հանվել

Ծանր աշխատանքային օրվանից հետո անպայման օգնեք ձեր տղամարդուն հանել բաճկոնը կամ արձակել փողկապը: Այնպես արեք, որ նա զգա, որ նրան տանը սպասում են և կարոտում:

5․ Թույլ տվեք նրան առաջնորդ լինել

Նույնիսկ եթե դուք ուժեղ կին եք և սովոր եք ինքներդ կառավարել իրավիճակը, փորձեք այդ դերը տրամադրել տղամարդուն: Թույլ տվեք, որ նա լինի տան գլխավորը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել