Բրիտանական BBC ռադիոկայանի էջի հետևորդներին զայրացրել են ռեաալիթի շոուի աստղ Էմբեր Դևիսի «սեքսի կանոնները»։ Նրանք դա ճիշտ չեն համարում։

«Սեքսի կանոններին» նվիրված տեսագրությունն աստղը հրապարակել է BBC Radiw 5 live-ի Twitter-ի օգտահաշվում։ Աղջիկը կոչ է արել ինտիմին ավելի մեծ նշանակություն չտալ, քան այն ունի իրականում և խուսափել մեկ գիշերվա համար կապերից, հատկապես՝ ոչ սթափ վիճակում։ Տեսագրությունը վիրուսային է դարձել և ավելի քան 2 մլն դիտում է հավաքել։

Նման բարոյախոսությունը զյարացրել է օգտատերերին։ Նրանք Դևիսին հիշեցրել են, որ «Սիրո կղզու» նկարահանումների ժամանակ նա կարող էր միանգամից 3 տղամարդու հետ սեքսով զբաղվել։ «Ո՞վ է նա, որպեսզի իրեն իրավունք վերապահի մեզ վարքագծի վերաբերյալ խորհուրդներ տալ»,-վրդովվել են նրանք։

Հետևորդները նաև համաձայն չեն Դևիսի այն խորհրդի հետ, որ կինն անպայման սիրահարված պետք է լինի նրան, ում հետ թեկուզ մեկ անգամ սիրով է զբաղվում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել