Armsport.am-ը գրում է.

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Մարկո Ասենսիոն պատմել է, որ գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն իր մանկության տարիների կուռքն էր:

«Զիդանն իմ մանկության կուռքն էր: Իմ սենյակում կախված էր նրա պաստառը: Ինձ հիացնում էին նրա որակները և տաղանդը:

Երբեք չեմ փոխել խաղաոճս: Կարծում եմ, որ պետք է բնական լինել: Ինձ լավ եմ զգում, երբ խաղում եմ այնպես, ինչպես ինձ դուր է գալիս»,- Ասենսիոյի խոսքը մեջբերում է AS-ը:

Իսպանիայի ընթացիկ առաջնությունում անցկացրած 26 խաղում Ասենսիոն խփել է 6 գնդակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել