Armsport.am-ը գրում է.

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» բելգիացի կիսապաշտպան Մարուան Ֆելաինին հետաքրքրել է «Լիվերպուլին»,- հաղորդում է Goal.com-ը:

Բելգիայի հավաքականի ֆուտբոլիստի պայմանագիրն ավարտվում է ամռանը, և իրավիճակին հետևում են «Մոնակոն», «Բեշիքթաշը» և «Ռոման»: Տեղեկություն է տարածվել, որ «Լիվերպուլը» մտադիր է առաջ անցնել մրցակիցներից և 30-ամյա ֆուտբոլիստին առաջարկել երեք տարվա պայմանագիր:

Եթե այդ տրանսֆերը կայանա, ապա Ֆելաինին 1964 թվականից հետո կդառնա «Մանչեսթեր Յունայթեդի» առաջին ֆուտբոլիստը, ով «կարմիր սատանաների» կազմից անմիջապես տեղափոխվել է «Լիվերպուլ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել