Աշխարհահռչակ երգահան, կիթառահար եւ դիրիժոր Գորան Բրեգովիչը երևանյան առաջին համերգից ութ տարի անց իր «Հարսանիքի ու թաղման նվագախմբով» պատրաստվում է կրկին հրաշալի երեկո պարգևել հայ հանդիսատեսին: Սերբ երաժշտի մենահամերգը տեղի կունենա ապրիլի 16-ին՝ ժամը 19:00-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի համերգային դահլիճում: Համերգի կազմակերպիչն է «Մեցցո Պրոդաքշնը» ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ:

Բրեգովիչը հանդիսանում է Էմիր Կուստուրիցայի գրեթե բոլոր հանրահայտ ֆիլմերի երաժշտության հեղինակը, որոնց թվում են «Սև կատու, սպիտակ կատու», «Գնչուների ժամանակը», «Արիզոնյան երազանք», «Անդերգրաունդ» ֆիլմերը։

Բրեգովիչին կարելի է բնութագրել որպես խորամանկ երաժիշտ, ում երաժշտությունը խճճացնող է, իսկ կերպարը՝ լցված գաղտնիքներով: Նրա երաժշտությունն իր մեջ պարունակում է բալկանյան, հունական, հռոմեական, գնչուական հնչերանգներ:

Դպրոցական տարիներին նրան հեռացրին երաժշտական դպրոցից, ուր նա ջութակ էր ուսուցանում՝ պատճառաբանելով, որ վերջինս տաղանդից զուրկ է: Նրա կյանքն ամբողջությամբ փոխվեց, երբ մայրը նրան մի օր կիթառ նվիրեց: Իսկ պատերազմը նրա կյանքը բաժանեց երկու փուլի՝ պատերազմից առաջ նա ռոք երաժիշտ էր, իսկ պատերազմից հետո դարձավ այնպիսին, ինչպիսին նրան այժմ գիտի ողջ աշխարհը:

7143f323f8f06123692e1561c2d950df.jpg

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել