Ինչպես պատրաստել մինի պիցցաներ

Բաղադրությունը՝

բատոն հաց՝ 2 հատ

ապուխտ՝ 320 գրամ

ապխտած երշիկ՝ 320 գրամ

կարագ՝ 50 գրամ

մայոնեզ՝ 8 ճ/գ

լոլիկ՝ 8 հատ

քերած պանիր՝ 150 գրամ

ձիթապտուղ՝ 20 գրամ

պղպեղ 1 հատ

համեմ

կարմիր աղացած պղպեղ՝ 1 պտղունց

կանաչի

Պատրաստման եղանակը՝

Հացի շերտերին օղակների տեսք տվեք, վրան կարագ քսեք, չոր համեմ ցանեք: Երշիկն ու ապուխտը կտրատեք ձողիկների պես, լոլիկը` օղակ-օղակ, պղպեղը` խորանարդաձև: Լոլիկը, ապուխտը, երշիկը, պղպեղը և շերտատած ձիթապտուղը դրեք հացի շերտերի վրա: Վրան ցանեք աղացած պղպեղ, մայոնեզով գծեր արեք և ցանեք քերած պանիր: Շարեք ջեռոցի տապակի վրա, 220 աստիճանում եփեք ութ րոպե: Մատուցեք կանաչիով զարդարելով:

Բարի ախորժակ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել