Լավ ինտիմ հարաբերությունները կախված են ոչ միայն այն բանից, թե ինչ եք դուք անում բուն սեռական ակտի ժամանակ, այլև նրանից, թե ինչ եք անում դրանից առաջ: Մենք առանձնացրել ենք օգտակար գործողությունների շարք, որը կօգնի ձեզ առավելագույնս հաճույք ստանալ:

 

Ցնցուղ ընդունեք և ոչ միայն

Իհարկե, նախքան ինտիմ կապը ցանկալի է ցնցուղ ընդունել: Բացի դրանից՝ կարող եք մարմնին շողացող լոսյոն քսել, որը մաշկին թեթև փայլ կհաղորդի:

Ազատեք ձեզ ավելորդ մտքերից

Ամենայն լրջությամբ: Հարաբերությունների ընթացքում պետք է միայն մտածել գործընթացի, ոչ թե ներքուստ տանջող հարցերի և աշխատանքային խնդիրների մասին: Վստահ ենք, որ Դուք չեք կարծում, որ դա կօգնի ինչ-որ կերպ լուծել այդ խնդիրները:

Սեռական հարաբերության ցանկություն արթնացրեք ձեր մեջ

Կանանց համար դա չափազանց կարևոր է, քանի որ դրանից է կախված ձեր հետագա հաճույքը: Եթե Ձեր զուգընկերը ոչ մի քայլ չի անում, ինքներդ փոձեք արթնացնել ձեր մեջ այդ ցանկությունը:

Հեռացրեք բոլոր ավելորդ բաները

Ձեր սենյակը կարող է լինել ոչ իդեալական, բայց արժե դուրս նետել անէական աղբը: Հարմարավետ մթնոլորտ ստեղծեք, կարող եք մոմեր վառել, երաժշտություն միացնել:

Վերացրեք ֆորսմաժորային իրավիճակներրի հավանականությունը

Արեք այնպես, որ ոչ ոք չխանգարի ձեզ, անջատեք հեռախոսները և ստուգեք կողպեքները: Ստուգեք համոզվելու համար, որ ոչինչ չի խանգարի ձեզ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել