Ինչպես և սպասվում էր, վերջին տարիներին Նախիջևանի ակտիվ ռազմականացման միտումն աստիճանաբար լարվածություն է բերելու նաև նախիջևանյան ուղղությամբ ՀՀ սահմանում. Բաքուն այս գիշեր մի քանի անգամ խախտել է հրադադարի ռեժիմը` կրակ արձակելով հրաձգային զինատեսակներից. Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Նախիջևանում ռազմական տեխնիկայի կուտակումն ունի ոչ թե պաշտպանողական, այլ հարձակողական նպատակներ. Տարբեր փորձագիտական գնահատականներով և բավական իրատեսական սցենարի համաձայն, Նախիջևանի ռազմականացման ներկայիս տեմպերի պահպանման դեպքում տարիներ անց նախիջևանյան սահմանային հատվածն իր անկայությամբ առանձնապես չի տարբերվի արցախա-ադրբեջանական սահմանում տիրող ներկայիս իրավիճակից.
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել