Armsport.am-ը գրում է

«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն հեգնանքով է արձագանքել «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի հայտարարությանը:

Մադրիդյան թիմի գլխավոր մարզիչն օրերս հայտարարել էր, որ իր թիմը չեմպիոնական միջանցք չի կազմի կատալոնական ակումբի ֆուտբոլիստների համար, եթե «Բարսելոնան» չեմպիոնությունը ձևակերպի նախքան «Կամպ Նոուում» իրենց հերթական հանդիպումը:

Զիդանն այս որոշումը բացատրել է նրանով, որ 2017 թվականի դեկտեմբերին կատալոնացիները չեն շնորհավորել «Ռեալին»` աշխարհի ակումբային առաջնությունում հաղթելու կապակցությամբ.

«Հիմա ես չեմ կարողանա քնել»,- Պիկեի խոսքերն է փոխանցում «Marca»-ն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել