Գերմանիայում բեռնատարը մխրճվել է ամբոխի մեջ։ ԶԼՄ-ների տվյալներով կան 30-50 տուժածներ, վեցը՝ ծայրահեղ ծանր վիճակում։ Կա 3 զոհ։ Ոստիկանությունը քննում է ահաբեկչության հավանականությունը։ Իրավապահները հաղորդել են, որ բեռնատարի վարորդը մահացած է։

Rheinische Post-ի տվյալներով վարորդը տեղում ինքնասպան է եղել՝ կրակելով ինքն իրեն։

Թարմացում.

Գերմանիայի հարավում գտնվող Մյունստեր քաղաքում բեռնատարը մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ, ինչի հետևան քով առնվազն երեք հոգի մահացել է, իսկ շուրջ 50 հոգի՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածք: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, բեռնատարը մխրճվել սրճարանում գտնվող մարդկանց մեջ. դեպքի վայրում նետված են սրճարանի աթոռներն ու սեղանները:

«Կան տուժածներ և զոհվածներ»,- նման գրառում է տեղ գտել Մյունստերի քաղաքային ոստիկանության Թվիթերի միկրոբլոգում: Ըստ ոստիկանության տվյալների՝ վարորդը վերջում ինքնասպանություն է գործել: Ոստիկանությունը կատարվածը դիտարկում է որպես ահաբեկչություն:

Տեղում անցկացվում է հատուկ գործողություն:

Image may contain: one or more people, plant, tree and outdoorgermany van attack

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել