Facebook-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգը հայտարարել է, որ ընկերությունը ծրագրում է ստուգել հանրաճանաչ էջերը, որպեսզի օգտատերերին խանգարի իրենց անձը թաքցնելու նպատակով կեղծ օգտահաշիվներ օգտագործել, գրում է BBC-ն։

Դա նաև պետք է օգնի կեղծ լուրեր տարածելու դեմ պայքարում։

Facebook-ը կկարգավորի նաև քաղաքական գովազդի տեղադրման հարցը։ Մասնավորապես՝ ավելի շատ տեղեկություն կհավաքի այդ գովազդը տեղադրողների մասին։

Ընկերությունը նաև ուշադրություն կդարձնի էջերին, որոնք իրենց անուններն ունեն։ Համարվում է, որ ռուսական «թրոլները» նախ էջեր են ստեղծել, որոնք ոչ մի կասկած չեն առաջացրել, իսկ հետո արդեն, որոշակի քանակությամբ հետևորդներ հավաքելով, քաղաքական անուններով են հանդես եկել։

Այս միջոցառումներն ուղղված են «Համացանցային հետազոտությունների գործակալության» հավանական գործողությունների դեմ, որին մեղադրում են սոցկայքի օգտատերերի կարծիքների վրա ազդեցություն ունենալու մեջ՝ 2016-ին ԱՄՆ նախագահական ընտրությունների ժամանակ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել