Գիտնականները պարզել են, որ մարդկանց, որոնց ԴՆԹ-ում կա CYPIA2 առանձնահատկությունը, խորհուրդ չի տրվում սուրճ խմել, քանի որ նրանց վրա կոֆեինն այլ կերպ է ազդում։

Գենետիկ առանձնահատկություններ ունեցող մարդկանց օրգանիզմում հայտնվելով՝ կոֆեինը մի կողմից դրական է ազդում շարժողական գործառույթների վրա, սակայն մյուս կողմից հանգեցնում է զարկերակային ճնշման բարձրացմանը, ինչի հետևանքով կարող է կաթված կամ ինֆարկտ առաջանալ։

Մարդու օրգանիզմում գիտնականների հայտնաբերած CYPIA2 առանձնահատկությունը հանդիպում է մարդկանց շուրջ 50 տոկոսի գենոֆոնդում՝ կոֆեինի նյութափոխանակության գործընթացը ավելի պարզ և արագ դարձնելով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել