Աշխարհի ամենահռչակավոր քաղաքում՝ Հավերժական Հռոմում, Գրիգոր Նարեկացու արձանի հայտվելը վկայում է չափազանց կարևոր փաստի մասին. մենք՝ հայերս, համաշխարհային ազգ ենք, դարերով Սինգապուրից ու Վլադիվոստոկից մինչև Եթովպիա ու Լոս-Անջելես գնացել-եկել ենք, ստեղծել ու կառուցել, մեր մաշտոցատառ գրերը թողել, Առաքելական քրիստոնեության շինարարական կոթողները կառուցել և պահպանել։ Վատիկանում Նարեկացու արձանի օծումը մարդկային քաղաքակրթության զարգացման գործում մեր ժողովրդի ունեցած ավանդի հավաստումն է, քրիստոնեությունն արևելքում կյանքի ու մահվան գնով պահած մեր ստեղծագործ ժողովրդի նկատմամբ հարգանքի ուրույն դրսևորումն ու հավերժացումը։ Այս ամենը չի կարելի դիտարկել միայն քրիստոնեական եղբայրության համատեքստում։ Կաթոլիկ Եկեղեցու և Հայոց պատմության ողջ ընթացքում Հայաստան պետության ու Վատիկանի հարաբերություններն երբեք այս մակարդակում չեն եղել։ 1000 տարի էլ անցնի, պատմությունը հիշելու է մեր պետության ղեկավարի ու Սուրբ Աթոռում մեր պետության դեսպանի բացառիկ ավանդն այս համաքրիստոնեական նշանակության գործընթացում...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել