Այսօր Ucom ցանցում գործող «Արմենիա Պրեմիում»-ի եթերում կմեկնարկի «Ավազե դղյակ» նոր՝ 25 մասից բաղկացած հեռուստասերիալը: Մելոդրամայի հիմքում Ռոմեոյի ու Ջուլիետի դասական պատմությունն է՝ համեմված ժամանակակից մոտիվներով ու անսպասելի լուծումներով: Սիրավեպ, որն ունակ է հաղթելու թշնամանքն ու միավորելու երկու հակամարտող ընտանիքները: Հեռուստասերիալի պատմությունը զարգանում է Առուշանյանների ու Մարգարյանների ընտանիքների միջև վաղեմի թշնամանքի շուրջ: Տիգրան Գասպարյան, Լուիզա Ղամբարյան, Արթուր Կարապետյան, Անուշիկ Առաքելյան, Անելիա Գուբրյան, Վահագն Մարտիրոսյան և այլք. դերասանական լավ կազմ է հավաքված մելոդրամայում: Մինչև առաջին սերիայի ցուցադրությունը ներկայացնում ենք backstage լուսանկարներ նկարահանման  հրապարակից:

29737625_1995285787465979_5883211971171450880_n29737942_1892506210793463_8849541467845165056_n29738531_156264815044788_834791571890110464_n29739336_2041712046152815_9115270046476664832_n30086609_180912265877226_8601087243383209984_n29737253_215072569260329_1289550908283158528_n29716730_350911512085218_3893415586427830272_n

Լուսանկարները՝ Արմենիա TV-ի ինստագրամյան էջից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել