Ջուրը կյանքի հիմքն է ոչ միայն մարդկանց համար, այլ նաև մեր ամբողջ մոլորակի համար: Այն բոլոր կենդանի օրգանիզմների հիմնական բաղադրիչն է: Թվում է, թե մենք ամեն ինչ գիտենք ջրի, նրա հատկությունների և օգտակարության մասին, սակայն ուսումնասիրությունները չեն դադարում և գիտությունը բացահայտում է նորանոր փաստեր:

Ցավոք, գիտական ապացույցների կողքին գոյություն ունեն հորինված մի շարք փաստեր և կեղծիքներ, որոնք կարծրացել են մեր գլխում: Եկեք պարզենք՝ ինչն է միֆ և ինչը՝ փաստ:

Որքա՞ն ջուր խմել
1. Մարդը պետք է օրական  խմի 8 բաժակ ջուր

Սա միֆ է: Անհասկանալի է, թե որտեղից է վերցված այս նորման: Բայց դա արդեն կարևոր էլ չէ: Բանն այն է, որ մարմնի տարբեր զանգվածներ և տարբեր մկանային զանգվածներ ունեցող մարդկանց անհրաժեշտ է տարբեր քանակությամբ ջուր: Սովորաբար խորհուրդ են տալիս հաշվի առնել պահանջարկի միջին ցուցանիշը՝ 30-40 մլ 1 կգ-ի համար: Սակայն այս ցուցանիշները նույնպես մոտավոր են: Օրական նորման ուղիղ կապված է կլիմայական պայմանների, մարդու տարիքի, աշխատանքի բնույթի, քրոնիկ հիվանդությունների հետ: Եթե դուք զբաղվում եք սպորտով, կամ աշխատանքը կապված է ֆիզիկական ծանրաբեռնվածության հետ, հեղուկի պահանջարկը մեծանում է:

Սակայն մի մոռացեք, որ այդ ջրի մեծ մասը պարունակվում է մթերքների մեջ, որը դուք օգտագործում եք: Դեռևս 2007 թվականին BMJ ամսագիրն ընդգրկեց օրական ութ բաժակ ջրի կետը ժամանակակից բժշկության գլխավոր միֆերի ցանկում:

2. Ջուրը մաքրում է օրգանիզմը տոքսիններից

Սա փաստ է: Երիկամների նորմալ աշխատանքն ապահովում է բավական քանակությամբ մաքուր ջուր ըմպելը: Ինչպես հայտնի է, երիկամներն օրգանիզմում բնական ֆիլտրեր են, և ջուրը նպաստում է տոքսինների դուրսբերմանը օրգանիզմից և մեծամասամբ երիկամների միջոցով:

3. Եթե դուք ունեք այտուցներ, քիչ ջուր խմեք

Սա միֆ է: Եթե այտուցները կապված չեն լուրջ հիվանդությունների հետ, ապա հենց հակառակը: Եթե օրգանիզմում ջուրը քիչ է, այն սկսում է ջուր «պահեստավորել», հատկապես եթե դուք պարբերաբար քիչ ջուր եք խմում: Հենց սկսեք խմել բավական քանակությամբ ջուր, ամեն ինչ կգա նորմալ վիճակի, օրգանիզմը կդադարի «պաշար» կուտակել:

4. Ջուրը կխոնավեցնի մաշկը

Սա միֆ է: Ընդունված է համարել, որ մաշկի խոնավեցման հիմնական ֆակտորը մեծ քանակությամբ օգտագործված ջուրն է: Իհարկե, եթե օրգանիզմն ուժեղ ջրազրկված է, ապա դա կվատացնի օրգանիզմի վիճակն ընդհանուր առմամբ: Սակայն ջուրը չի հասնում մինչև էպիդերմիս (մաշկի վերին շերտ): Եթե դուք առողջ եք, ապա մաշկի վիճակը կախված է արտաքին ֆակտորներից: Դա և՛ շրջակա միջավայրն է, և՛ մաշկի ճիշտ խնամքը: Ճարպագեղձերի ֆունկցիոնալությունը նույնպես ազդում է մաշկի չորության վրա:

Ջուրը՝ նիհարելու համար
5. Խմելու ջուրը կօգնի նվազեցնել քաշը

Սա փաստ է: Ավելի ճիշտ՝ ջուրն օգնում է այդ գործընթացում: Պետք է հաշվի առնել, որ խոսքը գնում է մաքուր խմելու ջրի մասին, այլ ոչ գազավորված ըմպելիքների: Ջուրն արագացնում է նյութափոխանակության պրոցեսը և իջեցնում ախորժակը, իսկ ավելի ճիշտ՝ ծարավը, որը մենք հաճախ շփոթում ենք ախորժակի հետ: Ուղեղի հատվածները, որոնք կառավարում են այս երկու զգացողությունները, գտնվում են իրար կողք, այդ պատճառով մենք հաճախ շփոթվում ենք:

6. Դեղին մեզը ջրազրկման նշան է

Սա միֆ է: Մեզի նորմալ գույն է համարվում՝ մուգ դեղին թափանցիկը, բաց դեղին թափանցիկը և դեղին թափանցիկը: Մեզի գույնը շատ ֆակտորներ են որոշում: Դա և՛ դեղերի ընդունումն է, և՛ որոշ սննդային ներկանյութեր, և՛ լուծողականներ, և՛ օրգանիզմի աշխատանքի խախտումներ: Ջրազրկման ժամանակ մեզի գույնն իհարկե փոխվում է: Գույնը դառնում է մուգ սաթագույն: Դա խոսում է մեզում ազոտային և ուրոքրոմային շլակների կոնցենտրացիաների բարձրացման մասին:

Շարունակությունն՝ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել