Հիմա էլ Նարեկացու արձանն են դատափետում ֆեյսբուքյան ամենագետների մատյան գնդի անդամները։ Ամեն մարդ տեսնում է այն, ինչ հոգեհարազատ է իրեն։ Դա ուղղված է ֆալոսագետներին։ Իսկ առհասարակ նույն հարձակումն էր Առնո Բաբաջանյանի արձանի տեղադրումից հետո։ Մեռա գրելով, ասելով, հայտարարելով, որ այն մեր լավագույն արձաններից է, եթե ոչ լավագույնը։ Հիմա այն դարձել է ամենասիրված վայրերից մեկը։ Նույն կերպ չնկատելով Նարեկացու արձանի պատկերման իմաստն ու խոհը՝ նրանք իրենց պարզունակ ու մակերեսային ընկալմամբ այն փորձում են իջեցնել իրենց եղկելի մտքերի, մտապատկերների մակարդակին։ Եվ ակամա հիշեցի Նարեկացու հետևյալ աղոթքը.

ՆԱՐԵԿ ԲԱՆ Ղ Ի ԽՈՐՈՑ ՍՐՏԻ ԽՈՍՔ ԱՍՏԾՈ ՀԵՏ -Գ-

Հանգստացրու’ հոգնատանջիս, տե՜ր,
Այսքա՜ն բազմածուփ տառապանքներից,
Ցրի’ր կործանվող հոգուս տագնապներն ամենավարան,
Դառնությունները վշտերով հանդերձ,
Հառաչանքները ցավագնած սրտիս,
Թշվառություններն իրենց անձկությամբ,
Խորտակումներիս ողբը դառնահեծ,
Վհատությունն իր վարանումներով,
Տատամսումներն այս իրենց թմրությամբ,
Արբեցությունն իր հիմարության հետ,
Տարակույսներն այս խենթ ու խելագար,
Սիրո սառումն ու տարփական ախտի հրայրքներն անշեջ:
Օգնական եղիր տկարիս, տարտամ ու տխուր…
Խափանի’ր չարի հնարքները նոր
Եվ բանսարկուի խարդավանքը հին…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել