Հայ-թուրքական սահմանի թուրքական կողմում ականի պայթյունից մարդ է վիրավորվել։

Ըստ Hurriyet-ի՝ հայտնի է դարձել, որ վիրավորվածը Կարսի շրջանի Քիլիթթաշ գյուղի բնակիչ 42-ամյա Էրհան Բուլութն է։ Նա սահմանին մոտ գտնվող տարածքում անասուններին արածացնելիս պատահաբար կանգնել է ականի վրա։

Պայթյունից տուժած Բուլութին տեղափոխել են հիվանդանոց։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ նրա կյանքին վտանգ չի սպառնում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել