«Մի շարք նախկին համայնքապետեր այս օրերին իրարանցման մեջ են. պատճառը իրավապահների կող­մից նաև նախկին տարիներին համայնքապետարանների ֆինանսա­կան ծախսերի հետ կապված ստու­գումներն են: «Ժողովուրդ» օրաթեր­թին հայտնի դարձավ, որ շատերը պատրաստել են իրենց ճամպրուկնե­րը և ցանկանում են հեռանալ, քանի դեռ իրենց մոտ էլ չարաշահումներ չեն հայտնաբերվել, ու իրենք էլ մե­ղադրյալի կարգավիճակում չեն հայտնվել: Մինչ այդ, հիշեցնենք, չա­րաշահումների դեպքեր են բացահայտվել Արմավիրի մարզի համայնք­ների 8 նախկին ղեկավարների, Լոռու մարզի Միխայլովկա, Ձյունաշող հա­մայնքների, Շիրակի մարզի Մեղրաշ­ատ, Իսահակյան համայնքների նախ­կին ղեկավարների, Վայոց ձորի մար­զի մի քանի համայնքի նախկին ղե­կավարների գործողությունների մա­սով, կան ձերբակալվածներ:

Ավելին` մեզ հայտնի դարձավ, որ ար­տագաղթել են պատրաստվում նաև այն գյուղապետերը, որոնք անգործ են մնացել համայնքների խոշորացումից հետո:
Նրանք էլ մեկնում են դրսում աշխատանք գտնելու հույսով, քանի որ գյուղապետ եղած ժամանակ ստիպ­ված են եղել մնալ տեղում, իսկ հիմա ազատ են: Ի դեպ, այս առումով ամե­նատխուրը Սյունիքի մարզում է»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել