Լինելով ուսանող Օսակա քաղաքի արվեստի համալսարանում, Մոնո Օնոն լրջորեն հետաքրքրվեց 3D անիմացիայով, սակայն այդ զբաղմունքը պահանջում էր մասնագիտական կրթություն: Համեստ ուսանողուհու համար համալսարանի վարձը շատ բարձր էր, ուստի նա սկսեց իր հմտությունները կիրառել առավել մատչելի նյութերի օգնությամբ:

Արդյունքում նրա ստեղծագործությունների հիմնական նյութ դարձավ փաթեթավորման արկղերի ստվարաթուղթը, իսկ նրա նեո-քանդակագործի հմտությունը հասել է այնպիսի բարձունքի, որ նրա գործերը ցուցադրվել են ժամանակակից արվեստի հեղինակավոր պատկերասրահներում: Թվում է՝ այս նկարչուհին կարող է ստվարաթղթից պատրաստել յուրաքանչյուր առարկա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել