Փորձեք գուշակել, թե ինչ է ձեր աչքի առաջ: Ի՞նչ կարմիր քառակուսի է և ինչի՞ համար է այն նախատեսված:

Սա կետչուպ  է, բայց ոչ թե սովորական ձևով, այլ՝ չոր քառակուսու տեսքով: Այն ստեղծվել է Կալիֆորնիայում և կոչվում է «Slice Of Sauce» (սոուսի կտոր): Այն, ինչպես ցանկացած կետչուպ, բաղկացած է լոլիկից և համեմունքներից, այն շատ հարմար է բուրգերի ձևավորման համար: Այն չի կաթում, չի կեղտոտի ձեր տաբատը, մինչդեռ ունի սովորական սոուսի համը: Այլ կերպ ասած՝ ամերիկացիները փոխեցին կետչուպի ձևը, բայց թողեցին իրական բովանդակությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել