operativ.am-ը գրում է

Մոլդովայում հեռուստաընկերությանը, որն ուղիղ եթերով հեռարձակել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ուղերձը Դաշնային խորհրդին, տուգանել են: Այս մասին գրում է «Интерфакс» լրատվական գործակալությունը:

Հեռուստատեսության և ռադիոյի համակարգման խորհրդի որոշման մեջ նշվում է, որ «Prime» հեռուստաընկերությունը «կոպիտ ձևով խախտել է հեռուստատեսության և ռադիոյի կոդեքսը», իսկ Պուտինի հղման մեջ «խոսվում էր Ռուսաստանի գերակայության մասին այլ երկրների նկատմամբ»:

Խորհուրդը նաև նշել է, որ հեռուստաընկերությունն առանց իրազեկման փոփոխել է թողարկման ցանցը, որպեսզի հեռարձակումն իրականացնի: Սա ևս խախտում է:

Արդյունքում հեռուստաընկերությանը տուգանել են 4 000 դոլարով: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել