Facebook սոցկայքում հնարավոր կլինի վճարել և հրաժարվել գովազդից։ NBC-ի հետ հարցազրույցում այս մասին ասել է ընկերության գործադիր տնօրեն Շերիլ Սանդբերգը։ Նա նշել է, որ հնարավոր կլինի ամբողջությամբ ազատվել գովազդից, ինչպես նաև անջատել մրցակից գովազդատուների կոնտենտի ցուցադրումը։

Սանդբերգը խոստովանել է, որ Facebook-ը Cambridge Analytica ընկերության միջոցով 87 մլն օգտատերի տվյալների արտահոսք է թույլ տվել։ «Նրանք մեզ վստահեցրել են, որ տվյալները հեռացրել են։ Մենք պետք է դրան հետևեինք, դա մեր մեղքն է»,-ասել է նա։

Շերիլ Սանդբերգը հավելել է, որ ընկերությունը ներքին հետաքննություն է իրականացնում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել