Calvin Clein-ի ներքնազգեստի գովազդում նկարահանվելուց հետո Քիմ Քարդաշյանին սկսել են մեղադրել, թե նա խմբագրել է նկարը: Երկրպագուները գտնում են, որ նկարում Քիմ Քարդաշյանի իրանը չափազանց բարակ է:

Calvin Clein-ի էջի բաժանորդները մեղադրել են բրենդին՝ նկարը ռետուշ անելու համար և ավելի քան հազար մեկնաբանություն են թողել:

«Սա Քիմին նման չէ», «Ախր նա այսքան գեղեցիկ չէ», «Սա ով է, ես նույնիսկ չեմ ճանաչում»,- գրել են մեկնաբանություններում օգտատերերը:

Ակնհայտորեն, մեկնաբանությունները խոցել են Քիմին, և նա շտապել է հերքել նրանց, և Instagram-ի իր էջում նույն ներքնազգեստով նկար է տեղադրել: Նշենք, որ նոր նկարում Քիմն էլ ավելի նիհար է երևում:

Մեկ օրվա ընթացքում նկարն ավելի քան 2,5 միլիոն լայք է հավաքել: Ի դեպ՝ որոշ բաժանորդների նկարը չի համոզել. նրանք շարունակում են պնդել, որ նկարները խմբագրված են:

Related image

Image result

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել