Life.panorama.am-ը գրում է.
Երգչուհի Սոնա Շահգելդյանը ներկայացրել է հայտնի՝ «Արշալույս է, նոր էր բացվել» երգը՝ այն նվիրելով 2016-ին տեղի ունեցած քառօրյա պատերազմում զոհված տղաներին: Life.panorama.am-ի հետ զրույցում Սոնան պատմեց, որ մեծ հուզմունքով եւ խոնարհումով է կատարել այս երգը:
 
«Սա հին ու հայտնի երգ է, որը միշտ սիրել եմ: Ամեն անգամ հուզվել եմ այս երգից, ու որոշեցի, որ այն պետք է իմ մատուցմամբ ներկայացնեմ: Երգն ակապելա եմ երգել՝ առանց գործիքավորման: Ի դեպ՝ ի սկզբանե որոշել էի, որ երգը չեմ փոխելու, այն ներկայացնելու եմ իր արմատներին մոտ կերպով. անշուշտ, իմ ձեռագիրը նկատելի կլինի, բաց հաստատ երգի հիմքը պահպանված է»,- նշեց Սոնան՝ շարունակելով.
 
«Այս երգը նվիրել եմ ապրիլյան պատերազմում զոհված եւ մարտնչած տղաներին, այն քաջերին, որոնց կյանքով այսօր մենք խաղաղ ենք ապրում: Այս թեման ինձ համար շատ ցավոտ է, խոսելը դժվար է, դրա համար ավելի լավ է միայն երգեմ: Ուզում եմ, որ աշխարհին խաղաղություն լինի, մեր զինվորներն էլ խաղաղ երկնքի տակ ծառայեն Հայոց բանակում»: 
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել